HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ում ստորագրվել է հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին դեկտեմբերի 15-ին ԿԸՀ-ում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։

«Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելց, ՄԱԿ-ի գրասենյակից և ՄԱԿԻ Զարգացման Ծրագրից այլ ներկայացուցիչներ, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։

Ծրագիրը հնարավոր է դարձել նաև Միավորված Ազգերի Կազմակերպության և ՀՀ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ։ Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին՝ ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծրագիրը կնպաստի ԿԸՀ գործիքակազմերի շարունակական բարելավմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter