HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ

Ջրային կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

«Կողմերը մանրամասն քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և վթարային իրավիճակներին արագ արձագանքման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել 2024, 2025 և 2026 թվականների կապիտալ ներդրումների համատեղ ծրագրերին, որոնց համատեքստում շեշտվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և մյուս համայնքապետարանների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Մարիաննա Շահինյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ներառյալ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։

Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը, որը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով։ Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ Կառավարությունն այս հարցում հանձնառու է և պատրաստ է ներդրումներ կատարել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter