HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

«Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնին:
  • Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  • Քրիստինե Մանուկյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Միլենա Տոնեյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Արման Մանուչարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ալինա Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Էլեն Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Մկրտչյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գևորգ Հակոբյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Տավուշի մարզի դատախազության դատախազ Անահիտ Այվազյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Տիգրան Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արեգ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Մհեր Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գալուստ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter