HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունության բարձրացման համար Հայաստանը կստանա 50 մլն եվրոյի վարկ ԵՆԲ-ից

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով մեր երկրին կտրամադրվի 50 մլն եվրո գումարի չափով վարկ՝ նպատակ ունենալով թիրախային աջակցության բազմաոլորտ ներդրումների միջոցով բարձրացնելու Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունությունն ու բարելավելու բնակչության կենսամակարդակը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ՝ ջրամատակարարման, կրթական եւ առողջապահական:

Անդրադառնալով ծրագրի հիմնական առաջնահերթություններին՝ զեկուցողը նշել է, որ դրանք են որակյալ առողջապահական, բժշկական ծառայությունների զարգացումը, որակյալ կրթության հասանելիությունը, մասնագիտական կարողությունների ընդլայնումն ու ջրամատակարարման համակարգերի զարգացումը:

Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ծրագրի իրագործմամբ ակնկալվում է բարելավել տնային տնտեսությունների եւ համայնքների կենսաապահովման միջոցների ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը, ընդլայնել մարզում տնտեսական գործունեության եւ զբաղվածության հնարավորությունները, ապահովել ջրամատակարարման համակարգերի կայունությունը եւ բնակչության համար խմելու ջրի որակն ու հուսալիությունը:

Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է վարկավորման հիմնական պայմանները, նշել, որ ծրագրի ներքո բոլոր միջոցառումները կիրականացվեն ֆինանսական պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը: Նա ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Լուսանկարում՝ Քրիստինե Ղալեչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter