HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտոցիկլետը շրջվել է Ծովինար գյուղում. 2 վիրավոր

Օգոստոսի 27-ին Ծովինար գյուղ հրդեհաշիջման մեկնող հրշեջ-փրկարարները գյուղի սկզբնամասում նկատել են շրջված սայլակավոր մոտոցիկլետ:

Պարզվել է, որ նույն օրը Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Համլետ Բադալյանը, վարելով «Ուրալ» մակնիշի մոտոցիկլետ, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։

Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևոր, 1991 թ. ծնված Գևորգ Քոչարյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ տեղափոխվել Մարտունիի բժշկական կենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter