HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ բնակիչը մարել է հրդեհը

Օգոստոսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 53 շենքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Տեղում պարզվել է, որ ծուխը նկատվել է Ա. Գաբրիելյանին պատկանող 89-րդ բնակարանից, որի դուռը փակ է: Բնակարանում գտնվող հաշմանդամ Գ. Մարտիրոսյանը, որը չէր կարողանում ինքնուրույն բացել դուռը, հաղորդել է, որ մասամբ այրվել է ներքնակը, և ինքը մարել է հրդեհը:

«Հրշեջ-փրկարարները պատուհանից մտել են բնակարան և հավաստիացել, որ հրդեհը մարված է, ու Գ. Մարտիրոսյանին վտանգ չի սպառնում»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter