HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահին

Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ: Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլին ծառայությունը։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված Համատեղ հռչակագրին, որն ուրվագծում է համագործակցության առաջնահերթությունները և կարևորում նաև օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունը:

Նախարար Միրզոյանն իր երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ ստեղծված հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter