HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Գործարքի» թեման փակ է

...Թեև իր խոսքի սկզբում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստանում է «մի կողմ թողնել» իշխանությունների հետ գործարքի մասին խոսակցությունները, սակայն իր ելույթի զգալի մասը նվիրել է այդ խոսակցությունների հերքմանը: Դրա կարիքը հաստատ չկար` ընդդիմության ղեկավարը կարիք չունի արդարանալու, թե ինչու է նա գերադասում քաղաքական պայքարի խաղաղ, անցնցում ձևերը:

Ընդհակառակը` հիմանավորումներն անհրաժեշտ են սրացումների դեպքում: Ճիշտ այդպես` ՀՀ նախագահը չպիտի արդարանա, թե ինչու է քաղբանտարկյալներին ազատ արձակել` դա մեր ամբողջ հասարակության պահանջն էր. մենք բոլորս, անկախ մեր քաղաքական կոմնորոշումներից և անձնական նախասիրություններից, գտնում էինք որ մարդկանց չի կարելի ազատազրկել քաղաքական գործունեության համար:

Իհարկե, ընդդիմության մեջ կան խմբեր, որոնք կարծում են, որ պետք է ամբողջ օրը փողոցում «հույ-բույ» անել և ամեն տեղ վրաններ խփել, իշխանության ներկայացուցիչների մի մասն էլ վստահ է, որ ընդդիմադիրների տեղը բանտն է, և ընդդիմության ցանկացած ցույցի ժամանակ պետք է նրանց վրա հարձակվել:

Սակայն այդ տեսակետներն այսօր այլևս մարգինալ են` քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այսօր ներքին խաղաղության և հանդուրժողականության կողմնակից է:

«Ինչ է մնում իշխանություն-ընդդիմություն երկխոսության կոնկրետ ընթացքին, ապա, իմ պատկերացմամբ, կան մի քանի տասնյակ փոխընդունելի տարբերակներ` միայն թե ցանկություն լինի: Սրանք հայ-ադրբեջանական բանակցություններ չեն, որտեղ ամեն մի ձևակերպում կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Ինձ համար, օրինակ, այնքան էլ էական չէ, թե ով երբ որ աթոռին կհստի: Կարևորն այն է, որ նախաձեռնված փոփոխություններն անշրջելի լինեն»,- գրում է թերթի խմբագիրը:

Մեկնաբանություններ (4)

Ani
Hay axjik et hzorneri texn pastoren menak du gites, u ova et hzorn? vochmeknel mi zibil chen es exacneric bayc Qocharyan@ sranc hamemat parqa u es aveli lavin chem tesnum
Hay_Axchik
Gago, du ed nujn gago-n ches vor pashtpanum eir en Qyavarci mecaharustin? Ete qez tvuma te hima Qochon chi karavarum, sxalvum es, es joxovrdi xndiry na e vor azatven ajd ERYAKIC` LTP, Qocho, Serj. Dranq sax nujnn en. Nenc vor mer joxovrdi mej kan shat hzor mardik, u henc menq mez hamar el naxagah kntreq... Minchev kokordners kusht enq qo Qochojic el serjic el iranc papa LTP-ic el... prcum chka eli srancic!
Аржаник
Գագո , ես չեմ հասկանում այդ ինչպես եղավ , որ երեք միլիոնանոց ազգի մեջ մի մարդ չի գտնվում , որպեսզի ղեկավարի մնացած միլիոն ու կես հային , ամբողջ верхушкен արտասահմանցիք են
Gago
կարծում եմ ամենա ճիշտ տառբերակը Հաjաստանի համար կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը հետ վերադարնա, իր օրոք այսպիսի խուժան խաղեր չկար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter