HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Աստղաձոր գյուղում

Ներքին գործերի Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 13։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է տուն։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 16:56-ին։ Այրվել են տանիքը (մոտ 126 քմ) և տանիքում կուտակած մոտ 450 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter