Դերենիկ Դումանյան. ծննդատներում անհարկի վճարումներ են սահմանված
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։
«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին՝ նա նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի ուրիշ ինչ «մտացածին ծառայություններ» կան ծննդատներում։ Մասնավորապես, առաջարկել է ծանոթանալ հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, և կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի հիվանդասենյակները։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Դերենիկ Դումայանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել