HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասին:

Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության  հարցեր:

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները:։

Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ:

Երկուստեք ընդգծվել է նոր ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter