HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը տարին եզրափակում է 106-րդ հորիզոնականում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2025 թ. վերջին վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի ընտրանին 1196 վարկանիշային միավորով 210 հավաքականների մեջ 106-րդն է: Նոյեմբերյան ցուցակի համեմատ մեր հավաքականը չի փոխել դիրքը։

Համաշխարհային ցուցակը գլխավորում է Իսպանիան, որին լավագույն 10-յակում հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան, Խորվաթիան։ 

Ընդհանրապես, վարկանիշային ցուցակի առաջին 33 հորիզոնականներում տեղաշարժ չկա։ 

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր հորիզոնականում Ուկրաինան է (28), հաջորդում են Ռուսաստանը (33), Ուզբեկստանը (50), Վրաստանը (73), Բելառուսը (99), Ղրղզստանը (104): Մյուս ընտրանիները Հայաստանի հավաքականից ավելի ցածր դիրքերում են: 

Հայաստանի հարեւաններից ամենալավ ցուցանիշն ունի Իրանը, որը 20-րդն է, Թուրքիան 25-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, գտնվում է 73-րդ տեղում, իսկ Ադրբեջանը 127-րդն է: 

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի հունվարի 19-ին։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter