HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Պատարա գյուղը պատրաստ է ընդունել սիրիահայերին

Սիրիայում կատարվող իրադարձությունները, սիրիահայության գլխին կախված մարտահրավերները մտածելու և վճռական գործելու առիթ են տալիս ամբողջ հայությանը և հատկապես հայկական զույգ հանրապետություններին: Ողջունելով Արցախի իշխանությունների սիրիահայությանը ընդունելու պատրաստակամությունը` ուրախ եմ հայտնելու, որ բազմաթիվ արցախցիներ պատրաստ են իրենց պատկանող տները երկարաժամկետ, առանց վարձի հատկացնել դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին: 

Կարծում եմ` սա լավ առաջարկ է բոլոր այն սիրիահայերի համար, ովքեր կցանկանան բնակություն հաստատել Արցախի գյուղերում, պատրաստ են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով: Արցախի բազմաթիվ գյուղերում կան ազատ տներ, որոնց տերերը մեծ սիրով որոշակի ժամկետով այն կտրամադրեն ցանկացողներին: Վստահ եմ, որ համայնքները իրենց պատկանող հողերից հատկացումներ կանեն նորաբնակ ընտանիքներին: 

Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գտնվող իմ երկրորդ տունը պատրաստ եմ այս նպատակին ծառայեցնել: Պատարայում առնվազն 5 ընտանիք ևս պատրաստ է նման քայլի:

Հույս ունեմ, որ մեր այս քայլը սկիզբ կդառնա մի մեծ ակցիայի, ինչի հետևանքով հնարավոր կլինի մի քանի հարյուր տուն գտնել Արցախի տարբեր գյուղերում: 

Ստեփան Գրիգորյան
Պատարա գյուղի բնակիչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter