HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ է արձակվել 358 դատապարտյալ, կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 33-ը,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 84-ը, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 35-ը,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» - ազատ է արձակվել 40-ը,

«Հրազդան» - ազատ է արձակվել 17-ը,

«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» - ազատ է արձակվել 70-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter