HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Զորակ բնակավայրում գտնվող 5995 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 8748 խմ ծավալով  ավազակոպճային լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 29 մլն 784 հզր 310 դրամի վնաս: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter