ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանում
Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին, ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ գրել էինք, որ Թրամփի վարչակազմը հետ է կանչելու 30 ԱՄՆ դեսպանների և այլ բարձրաստիճան դիվանագետների։
Գլխավոր լուսանկարը՝ armradio.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել