«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը: Հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ.jpg)
Մեկնաբանել