HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին որպես հրավիրյալ մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։

Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ։

Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության, ինչպես նաև իրավական պետության ամրապնդման տեսանկյունից։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, իրականացվող աշխատանքների փոխկապակցված և ներդաշնակ կազմակերպումը՝ բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter