Կկնքվի համագործակցության հուշագիր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև
Վաղը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում կկնքվի համագործակցության հուշագիր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև: Համագործակցությունը ենթադրում է ռեսուրսների համատեղ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծում` առավել արդյունավետ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի` որպես կրթական և հետազոտական դասական ու առաջավոր ուսումնական հաստատության ղեկավարությունը և Եվրասիա միջազգային համալսարանի` որպես նորարար կրթական դեռևս երիտասարդ հաստատության հիմնադիրների խորհուրդը ցուցաբերել են բովանդակային առումով նոր նախաձեռնություն` համագործակցելու մի շարք բնագավառներում, որոնք նախանշված են հուշագրում:
Հուշագրի առանցքային կետերից են համատեղ միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, համալսարանների միջև ուսանողների փոխանակման և կրեդիտների փոխճանաչման հնարավորությունների ստեղծումը, դասախոսների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը, օտարերկրյա դիմորդների ուսուցման կազամակերպումը, որակի ապահովման համակարգերի ներդրման ընթացքում սերտ համագործակցությունը և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել