FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Ամստերդամ-Երևան երթուղով
FLYONE ARMENIA-ն հաղոորդում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով։
«Երևան–Ամստերդամ–Երևան չվերթերը կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ամստերդամի «Սխիպհոլ» (AMS) միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Նոր ուղղության մեկնարկը էականորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի եվրոպական թռիչքային աշխարհագրությունը՝ ապահովելով Հայաստանի և Եվրոպայի քաղաքների միջև ավելի լայն, հարմարավետ և հասանելի օդային հաղորդակցություն։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել