HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։ 33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 35-ամյա քաղաքացին կալանավորվել է։ Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ ՊԵԿ-ի, արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter