Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է. Քննչական կոմիտե
Քննչական կոմիտեն հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 499 մլն 504 հզր 500 ՀՀ դրամ գումարը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեն չի նշել թե ով է այդ տնտեսվարողը, որը 1,5 մլրդ դրամի վնաս էր պատճառել պետությանը, վարույթ հարուցելուց հետո՝ վերականգնել այն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել