Աֆոյի, մասիվցի Ժիրոյի, արտաշատցի Կիկոսի եւ եւս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նախաքննության ընթացքում կալանավորվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ հայտնի՝ Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի՝ Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի՝ Գ.Հ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ՝ Ա.Հ.-ն և Վ.Բ.-ն:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել