HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 28-ին Երեւանում ձյուն կգա

Հայաստանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսմամբ, դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին՝ ողջ մայրաքաղաքում, ձյան տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter