HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիան կօգնի Հայաստանին բարելավել մթնլորոտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը 

Ճապոնիայի կառավարությունը կօգնի Հայաստանին բարելավել մթնլորոտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը։ 

2025թ. դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագիրը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում մթնլորոտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին թե՛ կիրառվող տեխնոլոգիաների և թե՛ դիտարկվող պարամետրերի տեսանկյունից:

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալներ, որոնք իրական ժամանակում հասանելի կլինեն նաև հանրությանը։

«Համաձայնագրի հաստատումը ՀՀ-ին թույլ կտա արդիականացնել ՀՀ-ում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը, զարգացնել տվյալների որակի հսկողությունը, կարողությունները, ինչպես նաև աջակցություն ապահովել ՀՀ-ում բնապահպանական խնդիրների լուծման համար»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter