Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքից
Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է 2020թ.-ի 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին անհետ կորած է, կազատվի տնային կալանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին` ժ. 10:30, Մասիվի դատարանում: Դատարանը առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը: Բացարկը ներկայացրել էինք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով»,- գրել է Սողոյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին։ Իսկ հոկտեմբերի 7-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։
Արսեն Ղուկասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ 2025թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ քաշքշուկ էր տեղի ունեցել Ղուկասյանի եւ Ռազմական ոստիկանության աշխատակիցների միջեւ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել