HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». էլի չոր դուրս կգա

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս անգամ էլ չի ենթարկվի քրեական պատասխանատվության և չոր դուրս կգա վերջին փոխհրաձգության աղմկալի պատմությունից:

Խնդիրն այն է, որ մի կողմից ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Վարդան Ղուկասյանի տանը՝ նրա որդուն հայտնաբերելու նպատակով, մյուս կողմից՝ նույն ոստիկանությունը հայտարարում է, որ Սպարտակ Ղուկասյանը ՀՀ-ում չէ: Նշանակում է՝ խուզարկություններն իրականացվում են ընդամենը տպավորություն ստեղծելու համար, թե քաղաքապետի որդուն փնտրում են: Եթե գիտեն, որ նա հեռացել է Հայաստանից, ապա ամենևին դժվար չէ պարզել սահմանապահ ծառայությունից՝ սահմանը հատե՞լ է, թե՞ ոչ:

Եվ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ժամանակ են ձգում Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու կամ չհայտնաբերելու հատուկ ցուցում ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter