HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Հանրապետությունը» ակտիվորեն կմասնակցի նախագահական ընտրություններին

«Եթե հասարակությունը ինքնաբուխ փողոց դուրս կգա, ես կլինեմ նրանցից մեկը: Եթե հասարակությունը կուզենա ինձ տեսնել առաջնորդի դերում, ես դա մեծ պատիվ կհամարեմ ու իմ պարտականությունը կանեմ սրբորեն:

Այո, ես ինքս փորձելու եմ համախմբել հասարակությանը և հասարակական լուրջ համախմբման միջոցով լուրջ փոփոխությունների հասնել: Ես դա փորձելու եմ, բայց դրա համար պետք է նախ իմ թիմում տեսնեմ համապատասխան հոգեբանական մթնոլորտի առկայություն:

Ես պետք է տեսնեմ, թե հասարակությունը 2003-ի և 2008-ի նման պատրաստ է հավատալ փոփոխություններին, որից հետո միայն կմտածենք նախագահական ընտրություններին լուրջ մասնակցություն ունենալու մասին:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունն ունենալու է շատ ակտիվ և լուրջ դերակատարում և մասնակցություն»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter