HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ներսես Նազարյանը՝ Միշա Քալանթարյանի ինքնասպանության մասին

Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիտրով) հասցեում հրազենով ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանի գործը, ասաց, որ դեռևս քննություն է ընթանում: Ոստիկանապետի տեղեկացմամբ՝ քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը:

«Ինքնասպանություն, ուրիշ ոչ մի վարկած լինել չի կարող: Մեզ մոտ այդ վարկածն է: Գործը քննչականում է, այժմ լրացուցիչ բան ասել հնարավոր չէ, քննություն է գնում: Եթե ինչ-որ բան պարզվի, կպարզաբանվի, այժմ միայն դա է»,- եզրափակեց պարոն Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter