ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ամանորի ուղերձ է հղել հայ ժողովրդին։
«Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։ 2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։
Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։
ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության տարի։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,- նշված է դեսպանի ուղերձում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել