HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». գործատուների աչքը լույս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, թե «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, աշխատավարձերի իջեցում չի ենթադրում:

«ՉԻ» - Փաստորեն, բանն այնտեղ է հասել, որ իշխանությունները որպես մեծագույն նվաճում են ներկայացնում ցանկացած քայլ, որը մարդկանց վիճակը չի վատացնելու: Այլ հարց է, որ նախարարը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ:

Նոր օրենքը հաստատ ազդելու է մարդկանց աշխատավարձերի վրա: Ինչո՞ւ: Որովհետև այսօր գործատուն իր ամեն աշխատողի համար սոցվճար է մուծում, իսկ նոր օրենքով այդ սոցվճարն աշխատողը պիտի վճարի իր աշխատավարձից (գործատուն էլ, իբր, պիտի նույն չափով բարձրացնի նրա աշխատավարձը): Իսկ եթե չբարձրացրեց, աշխատողը պիտի բողոքի, հարկայինն էլ գա ստուգի:

Հարց է ծագում՝ Հայաստանում քանի՞ աշխատող կգտնվի, որ իր գործատուի վրա «հարկային բերի»: Սուսուփուս պիտի մուծի սոցվճարը, և վերջ:

Բայց նախարարը ձևացնում է, թե այդ «նրբություններին» չի տիրապետում: Բյուջեն լցնելու տեսանկյունից ճիշտը դա է:

Մեկնաբանություններ (2)

GALUST
ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ՕՐԵԿԱՆ ՏԱՆ 300 գրամ ՀԱՑ,150 գրամ ԿԱՐՏՈՖԻԼ,ԳՈՆԵ ԿՈՒՇՏ ԿԼԻՆԵՆ
վարսիկ
Արդյունքում կերևա, որ Հայաստանում աշխատավարձի աննախադեպ բարձրացում է կատարվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter