«Վարդաշեն» ենթակայանում առաջացած հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները։
«ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումներն ավելի քան 36 ժամ է՝ ինչ առանց ընդմիջումների իրականացնում են ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանն ուղղված ինտենսիվ և անհետաձգելի աշխատանքներ:
Ընկերության հրապարակման մեջ ներկայացված է այս պահին իրականացվող՝ այրված սարքավորումների ապամոնտաժման և դուրսբերման, ինչպես նաև նոր սարքավորումների (նորագույն սերնդի) տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց վերջնական կարգաբերման աշխատանքները»-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել