«Փաստորեն». «Զվարթնոց» օդանավակայանը, AI-ն ու երեւակայական էսքիզները
Այս տարվա հոկտեմբերին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հայտնվեցին «Զվարթնոց» օդանավակայանի ենթադրյալ նոր ուղեւորային համալիրի էսքիզները։ Նկարներում պատկերված էին ֆուտուրիստական լուծումներ, ենթակառուցվածքային նոր հանգույցներ։ Շատերն այս նկարները ոգեւորությամբ ընդունեցին՝ որպես իրական նախագիծ եւ ապագայում սպասվող շինարարություն՝ առանց ստուգելու պատկերների ծագման աղբյուրները։ Էսքիզների շուրջ ակտիվ քննարկումներ սկսվեցին, այդ թվում՝ գործող իշխանության գովաբանությամբ:
Նկարները տարածվեցին նաեւ լրատվամիջոցներում եւ այլ ինֆորմացիոն հարթակներում՝ առանց նշելու, որ պատկերներն իրական չեն:
Մենք ուսումնասիրել ենք այս նկարների ծագումնաբանությունը։ Դրանք պաշտոնական որեւէ նախագծի մաս չեն եւ չունեն իրավական հիմք: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչը՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, նույնպես կապ չունի այս պատկերների հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել