HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ ավտոմեքենայում. վարորդի վիճակը միջին ծանրության է

Օգոստոսի 28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Գործարանային փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ 69» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Իգոր Ռիգև) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ի. Ռիգևին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter