HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են մարդիկ բջջային հեռախոսով իրենք իրենց խոսում. հոգեբանի բացատրությունը

«Սթրեսի իմունիզացիայի լավագույն միջոցն առողջ ապրելակերպն է, ճիշտ կազմակերպված հանգիստը և ճիշտ սնվելու կերպը: Սթրեսներն անխուսափելի են: Պարզապես հարցն այն է, թե մենք ինչպես ենք հաղթահարում դրանք»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի բժշկական համալսարանի և կառավարման ակադեմիայի հոգեբանության բաժնի դասախոս, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Սթրեսները կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդությունների սկզբնաղբյուր են: Մեկնաբանելով այսօր փողոցներում մենախոսելով կամ ինչ-որ անհայտ մեկին հայհոյող մարդկանց հոգեվիճակը՝ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ այդ երևույթը միշտ էլ եղել է, ուղղակի ավելի ակնառու է դարձել:

«Կան որոշ մարդիկ, ովքեր չեն կարողանում թաքցնել իրենց մտքերը, զայրույթը: Դա չի կարելի դիտել որպես հոգեկան խանգարում: Ուրիշ ֆենոմեն կա աշխարհում. մարդիկ բջջային հեռախոսով իրենք իրենց այնպես են խոսում, որ կարծես թե իրականում խոսում են: 1-2 անգամ ինքս ականատես եմ եղել նման իրողության, երբ կարծես թե մարդը խոսում է հեռախոսով, բայց հանկարծ այդ պահին զանգ է գալիս այդ նույն հեռախոսին: Սակայն դրանով ևս չի կարելի չափել ամբողջ հասարակությունը: Յուրաքանչյուրի մոտ դա կարող է դրսևորվել յուրովի: Մեկի մոտ այդ երևույթը կարող է ուժեղ մտքի դրսևորման արդյունք լինել, մյուսի մոտ սեփական հոգեվիճակը չթաքցնելու, երրորդի մոտ մեկ այլ պատճառ»,- ասաց հոգեբանը:

Դիանա Բախշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter