HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության թեժ գծին ստացվել է 107 զանգ

Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունով արձանագրվել է 107 հեռախոսազանգ, որից 70-ը` աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 37-ը` երեկոյան, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին:

Արձանագրված հեռախոսազանգերը, ըստ բնույթի, այսպիսին են.

- տեղեկատվական - 47,

- առաջնային առողջության պահպանման կենտրոններից - 21,

- հիվանդանոցային ստացիոնար բուժօգնության խնդիրներ - 10,

- օձի խայթոց - 6 (սա նշանակում է, որ նշված շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 6 դեպք է արձանագրվել),

-այլ - 23։

Նշված հեռախոսազանգերից 19 եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին: Նախարար Դումանյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր դեպքի առթիվ համապատասխան պարզաբանում է տրվել:

Առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter