Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՏԿԵ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 7-ի որոշմամբ՝ Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ:
Ապիտոնյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության խորհրդական էր, «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2025 թվականի հունիսին։
Լուսանկարը՝ Նարեկ Ապիտոնյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել