HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերին Երևանում կանցկացվի «DigiTec Expo 2012» տեխնոլոգիական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-ից 7-ը «Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) կկազմակերպվի «DigiTec Expo 2012» տեխնոլոգիական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակից հայաստանյան և արտասահմանյան շուրջ 130 ընկերություն 3 օրվա ընթացքում կցուցադրի նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն:

Մինչ այժմ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 60 կազմակերպություն, որոնցից են «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Օրանժ Արմենիա», «Սոֆթլայն», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Ալտակոդ», «ԱրթինՎարուժան», «Լիգատեք», «Կոմպտեքարմ», «Բի ինտերակտիվ», «Լանար սերվիս», «Լայմ տեխ», «Սփյուռ», «Յունիբանկ» ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը և այլն:

Արդեն 8-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:

ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը Երևանում և անցկացվում ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter