Կառավարությունը սահմանել է 2026 թ. վարժական հավաքների ժամկետները
Կառավարության որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի:
Որոշմամբ սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Ըստ այդմ՝ 2026 թ. ընթացքում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ, ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ, օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
Գործադիրն ընդունել է նաեւ «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. զորակոչ հայտարարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:
Լուսանկարը՝ ՊՆ արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել