HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ Ստորեւ՝ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունը։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումն՝ ի շահ երկու երկրների։ Ա. Գրիգորյանը վերոնշյալի համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ՀՀ Կառավարության հետևողական մոտեցումը։

Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter