HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

Հունվարի 9-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս։ Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում նախարարն անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter