Անկառավարելի իրավիճակ, տասնյակ զոհեր ու արյունոտ բախումներ. ինչ է այս պահին կատարվում հարևան Իրանում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իսրայելին մեղադրում է Իրանում բողոքի ակցիաների հրահրման մեջ, բայց և ընդունում, որ այդ երկրում կան լրջագույն խնդիրներ, ու իր կառավարությունը պատրաստ է «ցուցարարների հետ ձեռք ձեռքի» լուծել դրանք։ Ինչպես փոխանցում է iribnews.ir-ը, Իրանի նախագահը ցուցարարներին կոչ է արել «նստել սեղանի շուրջ, ձեռք ձեռքի տալ ու լուծել դրանք»։
Այդուհանդերձ, Իրանի իշխանությունները շաբաթ օրը հասկացրել են, որ ի պատասխան բողոքի ակցիաների, կարող են խստացնել ճնշումները ցուցարարների նկատմամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անկարգությունների մեջ մեղադրել է «ահաբեկիչներին» և խոստացել պաշտպանել իշխանության համակարգը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջին օրերին սպառնում էր միջամտել Իրանում առկա իրավիճակին, շաբաթ օրը Truth սոցիալական ցանցում գրել է. «Հնարավոր է ինչպես երբեք, Իրանը ձգտում է ազատության։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն էլ կիրակի օրը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Իսրայելն ու տարածաշրջանի ամերիկյան բոլոր ռազմաբազաները կդառնան Իրանի պատասխան հարձակումների համար օրինական թիրախ։
Իրանում ինտերնետին հասանելիությունը շարունակում է մնալ խիստ սահմանափակ
Reuters գործակալությունը նշում է, որ ստացվում են նոր տեղեկություններ այն մասին, որ Իրանի ողջ տարածքում մեծանում է բռնության մակարդակը, չնայած ինտերնետի անջատումը բարդացնում է ճնշումների մասշտաբի գնահատումը։ Մի շարք փորձագետներ պնդում են, որ այդ երկրում այս անգամ ինտերնետի անջատումը մի քանի անգամ ավելի լուրջ է, քան 2022 թվականի բողոքի ակցիաների ժամանակ։ «Իրանում ինտերնետին ցանկացած ձևով հասանելիությունը գրեթե ամբողջությամբ փակ է»,- BBC-ի պարսկական ծառայությանը հայտարարել է ինտերնետի հարցերով հետազոտող Ալիռեզա Մանաֆին։
Iran is undergoing a revolution and perhaps the largest explicitly anti-Islamic regime protests in history. This is the capital Tehran.
— Dr. Maalouf (@realMaalouf) January 9, 2026
Protesters are taking over cities across the country and the regime now faces a REAL chance of falling.
I ask again, why is the media silent? pic.twitter.com/dpHZcDaRxt
Նա հավելել է, որ արտաքին աշխարհին միանալու միակ հնարավոր միջոցը Starlink-ի արբանյակային տերմինալից օգտվելն է։ «Բայց նրանք, որոնք դրա հնարավորությունն ունեն, ևս պետք է զգուշանան, քանի որ նման կապը կարող է վերահսկվել կառավարության կողմից»,- ընդգծել է Մանաֆին։
Իրանում բողոքի ակցիաներն ընդլայնվում են
Շաբաթ երեկոյան համացանցում հայտնվեցին տեսանյութեր (դրանց իսկությունը մինչև վերջ հաստատված չէ՝ խմբ.) այն մասին, որ Թեհրանի մի շարք շրջաններում ու երկրի առանձին քաղաքներում, այդ թվում՝ Ռաշտի հյուսիսում, Թավրիզի հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև Շիրազի ու Քերմանի հարավում, բողոքի նոր ակցիաներ են սկսվել։
This is tonight in Tehran.
— ثنا ابراهیمی | Sana Ebrahimi (@__Injaneb96) January 10, 2026
People have taken over the streets. Iran is still under a total blackout.
Only very few people have access to Starlink, and the regime is actively trying to jam and disrupt it.
Despite everything, the streets are alive and the world is being kept in the… pic.twitter.com/If1KgY1rgz
Տեսանյութերից մեկում էլ երևում է, որ ցուցարարները գրավել են Թեհրանի Գիշա շրջանի փողոցները։ Որոշ տեսանյութերում էլ երևում են Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մաշհադում, ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների կադրերը։
Footage from Kahrizak, Tehran #Iran shows more than two dozen body bags at a collection point, reportedly containing protesters killed over the past two nights by security forces. TIME reported that the death toll, based solely on figures from six hospitals, is at least 217.
— Soran Mansournia (@Soranmansournia) January 11, 2026
1/2 pic.twitter.com/w2lYKNgdgz
Վերջին տվյալներով՝ Իրանում բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է առնվազն 217 մարդ։ Բժիշկների պնդմամբ՝ զոհերից շատերը մահացել են գլխի և սրտի հատվածում հրազենային վնասվածքներից։ CNN-ին էլ իրանցի բժիշկներից մեկը հայտնել է, որ հիվանդանոցներում «քաոսային իրավիճակ է», իսկ պացիենտները վախենում են, որ իրենց կճանաչեն։ Զոհեր կան նաև անվտանգության աշխատակիցների շրջանում։ Ընդ որում ինչպես փոխանցում է BBC-ի պարսկական ծառայությունը, միայն ուրբաթ երեկոյան Ռաշտի հիվանդանոց է բերվել 70 մարմին։
BREAKING : Dozens of protesters killed in fresh firing by Islamic regime forces in Iran, today.
— Baba Banaras™ (@RealBababanaras) January 11, 2026
Millions of Iranian people are on streets across Iran against Ali Khameni 's Mullah regime. pic.twitter.com/r3BfYaOP3h
Իրանի շահական դինաստիայի ժառանգորդ Ռեզա Փահլավին շաբաթ օրը Իրանի բնակչությանը կոչ է արել ոտքի կանգնել և տապալել կրոնապետությունը։ Նա ցուցարարներին կոչ է արել պատրաստ լինել գրավելու իրենց քաղաքների կենտրոններն ու պնդել, որ պատրաստ է վերադառնալ Իրան։ «Մեր նպատակը միայն փողոցներ դուրս գալը չէ։ Նպատակն այն է, որ պատրաստվենք քաղաքային կենտրոնների գրավմանն ու դրանց պահպանմանը»,- X-ում հրապարակված իր ուղերձում հայտարարել է նա։
بدانید که تنها نیستید. هممیهنانتان در سراسر جهان، صدای شما را با افتخار فریاد میزنند که حتما تصاویر حضور پرشمار و گسترده آنها را از طریق صفحه تلویزیون میبینید. دنیا امروز کنار انقلاب ملی شما ایستاده است و شهامت شما را تحسین میکند. بهویژه پرزیدنت ترامپ، به عنوان رهبر جهان… pic.twitter.com/D3JjErJ7QM
— Reza Pahlavi (@PahlaviReza) January 11, 2026
Չնայած որ Փահլավին դիմել էր նաև ԱՄՆ նախագահին՝ օգնելու Իրանի ժողովրդին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել վերջինիս հետ։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե «իշխանությունները սպանեն ցուցարարներին»։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է իրավիճակի մի քանի սցենար, այդ թվում՝ ռազմական հարվածներն Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին։
Գնաճի պատճառով դեկտեմբերի 28-ից մեկնարկած բողոքի ակցիաները տարածվել են այդ երկրի ավելի քան 100 քաղաքներում։ Սա վերջին տարիներին Իրանում հակակառավարական ամենահուժկու ակցիաներն են։ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրում են անկարգությունների հրահրման մեջ։
Գլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականության կողմից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել