HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով:

«Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Ն.Օ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը) (2 դրվագ) և 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակելը): 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Գ.Հ.-ի և Ն.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter