HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի գործունեության սխեմաներին, այլ ծրագրերի հետ ներդաշնակեցումը: Հաջորդիվ մանրամասներ են ներկայացվել ծրագրի տեսլականի և նպատակների, արդյունքային շրջանակի և գիտության ոլորտի գերակայությունների վերաբերյալ: Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանն ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter