HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 13-ին երեկոյան, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում ձյան տեսքով։

Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter