HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով՝ բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter