HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում անցկացվում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրականության օրեր

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Երևանում անցկացվում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրականության օրեր հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում: Այդ առթիվ Հայաստանում են բանաստեղծ, «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության նախագահ Յուրգեն Յանկովսկին և բանաստեղծ, «Օդա» պոեզիայի հանդեսի գլխավոր խմբագիր Անդրե Շինքելին:

Ծրագրի շրջանակներում օգոստոսի 27-ին Հայաստանի գրողների միությունում կայացել է Յուրգեն Յանկովսկու և Անդրե Շինքելի հանդիպումը հայ գրողների հետ: Նախատեսվում են նաև գրողների և հրատարակիչների հետ այլ հանդիպումներ, երկու միությունների ստեղծագործական ծրագրերի քննարկումներ, համատեղ սեմինարների կազմակերպում:

Օգոստոսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանան «Արդի հայ պոեզիա» (գերմաներեն) և «Արդի գերմանական պոեզիա» (գերմաներեն-հայերեն զուգադիր) անթոլոգիաների շնորհանդեսները ՀՀ մշակույթի նախարարության, ՀԳՄ-ի, Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ծրագրի մասնակիցները օգոստոսի 30-ին կմեկնեն Արցախ, ուր նույնպես կկայանան գրական-ստեղծագործական հանդիպումներ տեղի գրողների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter