Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։ Հայտնում է Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունը:
««EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։ Ծրագիրը, որի տևողությունը երեք տարի է, հիմնված է «EU4Sevan» ծրագրի փորձի վրա, որն իրականացվել է 2020-2025 թվականներին։
Քննարկվել են նոր ծրագրի չորս բաղադրիչները եւ դրանց ուղղությամբ իրականացվելիք քայլերը, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ստեղծելու համակարգող խորհուրդ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղտաջրերի մաքրման խնդրին եւ համայնքների ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ Գերմանիայի համայնքների հետ համագործակցության միջոցով։
Ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման արդյունավետ համակարգի ապահովման ուղղությամբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։
Ծրագիրը կհամապատասխանեցնի Սեւանա լճի էկոլոգիական պահանջները հարակից գետային ավազանների ջրային անվտանգության ապահովման հետ՝ միաժամանակ ապահովելով ջրային ռեսուրսների օպտիմալ բաշխումը բոլոր շահառուների միջեւ»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել