HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 30-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Օգոստոսի 30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 31-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 1-ին և 2-ին ամենուրեք գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին օգոստոսի 30-ին հարավային է՝ 3-8մ/վրկ, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն աստիճանաբար կնվազի գիշերը 6-8, ցերեկը 8-10 աստիճանով:

Երևանում օգոստոսի 30-31-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-ին և 2-ին՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter