Հայաստանը ցմահ ազատազրկված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին փոխանցել է Սիրիային
Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:
Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:
- Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
- Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Լուսանկարում՝ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին (աջից) և Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել